Առաջնային օղակի 1128 բժիշկ ստացել է 42%-ի չափով բոնուսային վարձատրություն
Առողջություն
13:33 26/06/2023
Հայաստան

Առաջնային օղակի 1128 բժիշկ ստացել է 42%-ի չափով բոնուսային վարձատրություն

Առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող անձնակազմի բոնուսային վարձատրության համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է շուրջ 2,4 մլրդ դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ-ի Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝  այդ գումարը  5,5 անգամ ավելին է, քան նախորդ տարվա փաստացի հատկացված ֆինանսավորումը։

«Եթե 2022 թ-ին պետբյուջեից առաջնային օղակի բուժաշխատողների բոնուսային վարձատրության համար հատկացվել էր 416 մլն դրամ, ապա այս տարի՝ 2,4 մլրդ դրամ։ Դա կազմում է թիրախային բուժաշխատողների աշխատավարձի շուրջ 45%-ը»,- ասաց նա։

Ահարոն Բարսեղյանի խոսքով՝  նախարարության կողմից ստեղծվել են հնարավորություններ, որ բուժաշխատողները համապատասխան որակական և քանակական ցուցանիշների կատարման արդյունքում ստանան իրենց հասանելիք աշխատավարձի շուրջ 45 տոկոսի չափով լրացուցիչ բոնուսային վարձատրություն։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս տարվա եռամյսակում բոնուսային վարձատրություն է ստացել 1128 բժիշկ, միջին բոնուսային վարձատրության չափը կազմել է 100 հազար դրամ։ «Դա կազմում է իրենց ամսական աշխատավարձի ֆոնդի շուրջ 42 տոկոսը։ Այսինքն՝ եռամսյակը մեկ աշխատավարձի վերջում բուժաշխատողը ստացել է բոնուսային վարձատրություն»,- նշեց նա։
 

Placeholder
Առաջնային օղակի 1128 բժիշկ ստացել է 42%-ի չափով բոնուսային վարձատրություն