1300 ուսուցիչ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում
Կրթություն, գիտություն
14:07 26/06/2023
Հայաստան

1300 ուսուցիչ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում

ԱԺ ՔՊ խմբակցությունն առանց ընդդիմության մասնակցության միևնույն 64 կողմ ձայներով ընդունեց 5 օրինագիծ, որոնք նախատեսված է արագացված՝24 ժայա ռեժիմով ընդունել:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրաց կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրագույն կրթություն չունեցող 1300 ուսուցչի հնարավորություն տալ կամավոր ատեստացիայի միջոցով պահպանել իրենց աշխատատեղերը, հակառակ դեպքում, ինչպես հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, նրանք օգոստոսի 20-ից չեն կարողանա այլևս աշխատել դպրոցներում:

ԱԺ-ն ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
 

Placeholder
1300 ուսուցիչ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում