Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել  են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը․ Զախարովա
Քաղաքական
19:47 28/06/2023
Հայաստան

Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը․ Զախարովա

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ՌԴ-ն 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, հայտարարել է, որ այն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում

«Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել  են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Եվ այդ դերը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն հաստատվել . հակամարտող կողմերի կողմից։   2020 թվականի պատերազմի քննությունը Հայաստանի ներքին գործն է և բոլոր հարցերը, որոնք ուղղվել են Փաշինյանին, ներքին ուսումնասիրության արդյունքների, ճշմարտությունը բացահայտելու վերաբերյալ հարցեր են»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով Լաչինի միջանցքով հումանիտար բեռների չոխընդոտմանը վերաբերող հարցին, Զախարովան ասաց․ «Խաղաղապահները դեռ կանգնած են, և  այսքան ժամանակ այդքան բան են անում, ապացուցում են, որ  խաղաղությունը հնարավոր է։ Այդ ամենի վրա է այսօր «խաղադրույք» կատարվում։ Մեր փորձագետներն աշխատում են, որոնք մշտապես կապի մեջ են և' Երևանի, և' Բաքվի հետ»։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder
Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը․ Զախարովա