Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը զրպարտության և քաղաքական գործչի հեղինակությանը վնասելու համար դատի է տվել լրագրող և գրող Ջին Քերոլին, որը նրան մեղադրել է բռնաբարության մեջ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Հայցում ասվում է, որ Քերոլի խոսքերի պատճառով մեծ վնաս է հասցվել Թրամփի հեղինակությանը, «ինչն իր հերթին մեծ կորուստների է հանգեցրել»։ Քաղաքական գործչի փաստաբանները նշում են, որ լրագրողի մեղադրանքները հնչել են այն բանից հետո, երբ դատարանը նախկին նախագահին անմեղ է ճանաչել բռնաբարության մեջ։
Մայիսին Քերոլը դիմել էր Մանհեթենի դատարան՝ պահանջելով «էականորեն» ավելացնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից իրեն հասանելիք դրամական փոխհատուցման գումարը, որին նա ավելի վաղ մեղադրել էր սեռական բռնության մեջ:
Մայիսի սկզբին դատարանը վճռել էր, որ Թրամփը Քերոլի նկատմամբ ոտնձգություն է կատարել 1996 թվականի գարնանը, սակայն բռնաբարություն չի կատարել, որի համար Նա սկզբում մեղադրել էր քաղաքական գործչին: Դատարանը նախկին նախագահին կարգադրել է Քերոլին վճարել 5 միլիոն դոլար՝ 2 միլիոն՝ որպես վնասի փոխհատուցում, ևս 3 միլիոն Քերոլի հասցեին զրպարտության և նրա հեղինակությանը վնասելու համար։
Հետագայում քաղաքական գործիչն այդ որոշումն անվանել է «խայտառակություն և Վհուկների մեծագույն որս»։ Նա պնդել է, որ Քերոլի բռնաբարության մեղադրանքներից հետո նրա վարկանիշն աճել է, իսկ նման գործերը հարուցվում են ընտրություններին միջամտելու համար ։