«Հաց և տեսարաններ» շոուում երբ ավարտվեն արմենաշոտյանները, մսաղացի տակ գնալու եք բոլորդ.Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մերձավորներին
Քաղաքական
15:15 28/06/2023
Հայաստան

«Հաց և տեսարաններ» շոուում երբ ավարտվեն արմենաշոտյանները, մսաղացի տակ գնալու եք բոլորդ.Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մերձավորներին

«Ես ասել եմ՝ ականջներին օղ կամ պորտերին պիրսինգ թող անեն բոլոր նրանք,նաև օլիգարխները, ովքեր կարծում են, որ լավ լինելով Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կնոջ հիմնադրամին մուծվելով, իրենք բրոնեժիլետ, անվտանգության, միլիոններ աշխատելու երաշխիքներ  են ստանալու»,-ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ նման երաշխիքներ չկան, քանի որ Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է և նա բոլորին հերթով փուռն է տալու:

«Բոլորիդ փուռն է տալու՝ սեփական կյանքը փրկելու համար: Իր թիմակիցնե՛ր, բոլորդ հերթով փուռն եք գնալու: Երբ աշոտյանները, նաիրազոհրաբյանները, անժելաթովմասյանները, դատարանի դահլիճում քաղաքականապես սպանված արմենգրիգորյաններն ավարտվեն որպես «Հաց և տեսարաններ» շոուի զոհերը, կոնվեյերի մեջ մտնելու են իր թիմակիցները, հերթով գալու են բոլոր օլիգարխները, քանի որ հասարակությանը տեսարաններ են անհրաժեշտ լինելու, և հանկարծ պարզվելու է, որ Նիկոլի գրպանում գտնվող X օլիգարխը թուրքերի հետ բան է պայմանավորվել՝ Նիկոլն էլ չի իմացել: Հասարակությունն էլ ասելու է՝ վայ, էս հայրենասերը բացահայտնեց»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:

Բանախոսը հիշեցրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը Լելե Թեփեի ձախողված գործողության մեջ մեղադրեց նաև իր կողմնակից համարվող Սամվել Բաբայանին:

«Հաց և տեսարաններ» շոուի տեսարաններ հատվածում երբ ավարտվեն արմենաշոտյանները, մսաղացի կոնվեյերի տակ գնալու եք բոլորդ, ինչպես երեկ՝ Սամվել Բաբայանը»,-կրկին հայտարարեց նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով փաշինյանի կողմնակիցներին:

Placeholder
«Հաց և տեսարաններ» շոուում երբ ավարտվեն արմենաշոտյանները, մսաղացի տակ գնալու եք բոլորդ.Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մերձավորներին