Լուվրում նախապատրաստվում է ուրարտական ցուցահանդես
Մշակույթ
17:49 29/06/2023
Հայաստան

Լուվրում նախապատրաստվում է ուրարտական ցուցահանդես

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք  Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ կինոարտադրության և օպերային թատրոնի հյուրախաղերի վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Շարլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման թեմային:

Կողմերը քննարկել են երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացմանը միտված մի շարք հարցեր՝ դրանցում հատկապես ընդգրկելով երիտասարդներին։

Աշնանը նախատեսվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի այցը Հայաստան։

Placeholder
Լուվրում նախապատրաստվում է ուրարտական ցուցահանդես