Կառավարությունը մոտ 19 մլրդ դրամ հատկացրեց 47 կմ ճանապարհների վրա աշխատանքներ կատարելուն
Տնտեսություն
13:01 29/06/2023
Հայաստան

Կառավարությունը մոտ 19 մլրդ դրամ հատկացրեց 47 կմ ճանապարհների վրա աշխատանքներ կատարելուն

«Նախագծով նախատեսվում է 18.9 մլրդ դրամ  հատկացնել, որից 18.6 միլիարդը շինարարության համար է, մնացած մասը հատկացվում է տեխնիկական և հեղինակային հսկողության համար: Այս գումարով ավելի մեծ կիլոմետրերով ճանապարհներ ենք սկսում, բայց այս փուլում 47-ի ավարտն է նշված»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով բյուջեից հերթական վերաբաշխում կատարելու նախագիծը:

Նրա խոսքով՝ գումարը կուղղվի 24 ճանապարհի այն հատվածներին, որոնք այս տարի ավարտական տեսքի կբերվեն, և այն կազմում է 47 կմ: 

Ըստ Սանոսյանի՝  աշխատանքները նախատեսված են Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում՝ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման համար:

Նիկոլ Փաշինյանն էլ 30 րոպե թվարկեց, թե որ ճանապարհներին է ուղղվելու գումարը
 

Placeholder
Կառավարությունը մոտ 19 մլրդ դրամ հատկացրեց 47 կմ ճանապարհների վրա աշխատանքներ կատարելուն