Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պրիգոժինին հայտնել են, որ դադարեցվում է Ուկրաինայի ռազմական գործողություններին «Վագներ»-ի մասնակցությունը
«Վագներ»-ի ստեղծող Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է պայմանագիր կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, որից հետո նրան ծանուցվել է Ուկրաինայի ռազմական գործողություններին այս կառույցի մասնակցության դադարեցման մասին: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։
Նա հիշեցրել է, որ ապստամբության փորձից մի քանի օր առաջ ՊՆ-ն հայտարարեց, որ «բոլոր կազմավորումները, որոնք կատարում են մարտական առաջադրանքներ, պետք է պայմանագիր կնքեն» նախարարության հետ։ «Եվ բոլորը սկսեցին իրականացնել այս որոշումը, միանգամայն ճիշտ որոշում, բոլորը, բացի պարոն Պրիգոժինից»,-նկատեց պատգամավորը։
Նրա խոսքով, «այն ժամանակ իրեն տեղեկացրել են, որ այս դեպքում «Վագները» չի մասնակցի հատուկ ռազմական գործողության»։
«Այսինքն՝ ոչ մի ֆինանսավորում կամ նյութական ռեսուրս չի հատկացվելու»,-մասնավորեցրել է Կարտապոլովը։