Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տիտան» սուզանավի կործանման վայրում հայտնաբերվել են «ենթադրյալ մարդկային մնացորդներ»
ԱՄՆ առափնյա պահպանությունը Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացրել է «Տիտան» բատիսկաֆի բեկորները, ինչպես նաև, հավանաբար, մարդկային մնացորդները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը ծովի հատակից հանել է կործանված «Տիտան» սուզանավի բեկորներն ու իրեղեն ապացույցները, - նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի բուժաշխատողները կկատարեն վերլուծություն վթարի վայրից հայտնաբերված մարդկային մնացորդների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։
Միջադեպը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Ջեյսոն Նոյբաուերը նշել է, որ «դեռևս պետք է զգալի աշխատանք կատարվի՝ հասկանալու համար «Տիտան»-ի ողբերգական մահվան պատճառ դարձած գործոնները, որպեսզի ապագայում նման ողբերգական դեպք տեղի չունենա։


Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բատիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:
Սուզանավում են գտնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: