Ծանոթությունների Tinder ծառայությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում
Աշխարհում
11:44 30/06/2023
Աշխարհ

Ծանոթությունների Tinder ծառայությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում

Tinder առցանց ծանոթությունների հավելվածը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում, ինչպես հայտարարվել էր դրա սեփականատեր ընկերության կողմից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հավելվածն անհետացել է նաև Google-ի Play Market-ից և Apple-ի AppStore-ից:

Այժմ հավելվածում, եթե այն չի ջնջվել, հնարավոր չէ օգտագործել դրա հիմնական ֆունկցիոնալությունը։ Ծրագրում միայն հայտնվում է սխալի մասին ծանուցում և ավելի ուշ վերադառնալու խնդրանք:

Նշվում է նաև, որ Tinder-ի ֆունկցիոնալությունը դեռ հասանելի է, երբ VPN-ն միացված է:

Ավելի վաղ Match Group ընկերությունում (ծառայության սեփականատեր) հայտնել էին, որ հունիսի 30-ին կդադարեն ավտոմատ կերպով նորացնել Ռուսաստանում Tinder-ի վճարովի բաժանորդագրությունները։

Placeholder
Ծանոթությունների Tinder ծառայությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում