Փաշինյան.Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել
Իրավունք
15:49 01/07/2023
Հայաստան

Փաշինյան.Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել

«Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր»,-այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որը  ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով համաժողովին: 

Նրա խոսքով,  երբեք չեն ունեցել և չեն ունենալու միտում կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ:

«Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: Եվ մենք չենք կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը մեզանում, դրա դեմ մեր ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի»,-ասել է նա։

Placeholder
Փաշինյան.Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել