Փորձագետը ներկայացնում է՝ ինչո՞ւ են նոթբուքերն ավելի  շուտ փչանում
Աշխարհում
19:15 01/07/2023
Աշխարհ

Փորձագետը ներկայացնում է՝ ինչո՞ւ են նոթբուքերն ավելի շուտ փչանում

Փորձագետը նշել է նոթբուքի օգտագործման ժամկետների կրճատման պատճառները։

«Ձեր գրկում  կամ որևէ այլ փափուկ մակերեսի վրա նոթբուքի օգտագործումը փակում է դրա օդափոխման անցքերը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել սարքավորումների ծառայության ժամկետի կրճատմանը»,-այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է MTS մանրածախ ցանցի ներկայացուցիչ Նինա Պլաստինինան։

Փորձագետը նշել է՝ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել ցանցային լիցքավորիչի նկատմամբ, քանի որ յուրաքանչյուր լար նախատեսված է որոշակի մակարդակի լարում փոխանցելու համար։

Եթե նոթբուքը սնուցվում է ոչ պատշաճ հոսանքի միջոցով, ապա դրաաշխատանքը կարող է վաթարանալ հոսանքի բարձրացման պատճառով: Հետևաբար, պետք է օգտագործել միայն գործարանային էլեկտրասնուցման սարքը։

Բացի այդ,  պետք է պարբերաբար մաքրել նոթբուքի մակերեսը` փոշեկուլով կամ հատուկ հեղուկով:

Կարևոր է նաև մարտկոցի վիճակին հետևելը։ Միջին հաշվով, մարտկոցը նախատեսված է մինչև 1000 ամբողջական լիցքավորման ցիկլերի համար, որից հետո այն սկսում է աստիճանաբար կորցնել հզորությունը, այնպես որ չի կարելի անընդհատ նոթբուքը միացված թողնել:

Placeholder
Փորձագետը ներկայացնում է՝ ինչո՞ւ են նոթբուքերն ավելի շուտ փչանում