Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդն է Եվրոպայի առաջնությունում
Օրվա թեմա
09:05 03/07/2023
Հայաստան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդն է Եվրոպայի առաջնությունում

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտել է 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:

Այսպիսով, մեր հավաքականն ընդհանուր հաշվարկում գրավել է երրորդ տեղը։

Առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Կնյազ Իբոյանը։ 92 կգ քաշային կարգի եզրափակչում  նա գոտեմարտել է թուրք Մուհամեդ Գիմրիի հետ և  հաղթանակ տարել 3:2 հաշվով:

Արծաթե մեդալակիրներ դարձան Լևիկ Միքայելյանը (61 կգ),  Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ),  բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

Placeholder
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդն է Եվրոպայի առաջնությունում