«Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ին մասնակցում է 350 գոծարար Սփյուռքից և Հայաստանից
Տնտեսություն
17:05 03/07/2023
Հայաստան

«Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ին մասնակցում է 350 գոծարար Սփյուռքից և Հայաստանից

Հայաստանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ը, որը տևելու է 7 օր և անցկացվելու է հանրապետության տարբեր մարզերում: «Կառուցիր գլոբալ նեթվորք գլոբալ բիզնեսի համար» խորագրով ֆորումին մասնակցում է 350 գոծարար աշխարհի ավելի քան 15 քաղաքից: «Global business Forum»-ի նպատակն է մեկ հարթակում միավորել գործարարներին՝ նպաստել նոր կապերի և նոր բիզնես պրոյեկտների կայացմանը:

Ֆորումը տեղի է ուենում տարին մեկ անգամ և այս տարի դրան մասնակցում են «Մանթաշյանց» գործարարների միության 10 մասնաճյուղի ներկայացուցիչները:

Միությունը յուրաքանչյուր տարի մոտ 650 միջոցառում է կազմակերպում, և յուրաքանչյուր գործարար դրանցից ընտրում է իրեն հետաքրքրողը՝ ստանալով առավելագույն օգուտներ:

Ներկայում «Մանթաշյանց» գործարարների միությունը աշխարհում ունի 10 մասնաճյուղ՝ Երևանում, Արցախում, Գյումրում, Վանաձորում, Դուբայում, Մոսկբայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում Թբիլիսիում, որոնցում ընդգրկված է 450 գործարար: Նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել Ջավախքում, Չինաստանում, Ղազախստանում, Սանկտ Պետերբերուգում, Դոնի Ռոստովում, Իրանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում:

Ակումբի գաղափարախոսությունն է ««Մենքն» ուժեղ է «ես»-ից»:

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյան հայտնեց, որ երկրորդ գլոբալ ֆորումն էանցկացվում, նախորդ տարի՝ առաջին ֆորումին 4 մասնաճյուղից էին մասնակցել, այս տարի դրանց թիվը հասել է 10-ի:

 

«Ֆորումին մասնակցում են բազմաթիվ այլ քաղաքների գործարարներ, որոնցում նախատեսում ենք նոր մասնաճյուղեր բացել՝ սկասած Չինակստանից, ավարտած Ղազախստանով»,-ասաց Միրաքյան և, հայտնելով, որ 350 գործարարից 100-ը ներկայացնում է սփյուռքի տարբեր քաղաքները, հավելեց. «Կարևորն այն է , որ և՛ տեղացի, և՛ սփյուռքի գործարարները կարողանում են տեղում նեթվորք, հարաբերություններ ձևավորել և սկսել գլոբալ բիզնես: Դրան համապատասխան էլ մեր կարգախոսն է՝  «Ստեղծենք գլոբալ նեթֆորք գլոբալ բիզնեսի համար»:

Միջոցառումը հայ գործարարներին տալիս է կապերի մեծացում, գիտելիք, նոր հարաբերությունների հաստատման, նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: Մանթաշյանական ներքին կապերի միջոցով մեր գործարարներից մեկը, օրինակ, Լոս Անջելեսում  նոր բիզնես բացեց: «Մանթաշյանց» բիզնես ակումբի նպատակն է օգնել հայ գործարարներին ամբողջ աշխարհում ավելի արդյունավետ լինել, ավելի արագ լուծել իրենց խնդիրները և  արագ զարգանալ: Մեր նպատակն է աշխարհագրությունը մեծացնել, և եթե այսօր աշխարհի 10 քաղաքներում մանթաշյանականները կարողանում են գործընկերներ գտնել, ապա մինչև տարեվերջ նախատեսում ենք այդ քաղաքների թիվը հասցնել 20-ի, որպեսզի մանթաշյանականը կարողանան 20 քաղաքում աշխատել, գործըներ, ներդրող գտնել:

Միությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման հնարավորություն է ստեղծում, բայց՝ գործարարության տեսանկյունից: Լոս Անջելեսից ունենք գործարարներ, որոնք երկար ժամանակ չէին եկել Հայաստան, բայց այսօր եկել են, հարաբերությունները սկսում են սերտանալ: Ունեք անդամներ, որ ԱՄՆ-ից Հայաստանում արդեն ներդրումներ են անում, մարդիկ հանդիպում են, ամիսներով շփվում և միջանձնային հարաբերությունների շնորհիվ ներդրումների գործընթացն ավելի փափուկ է կատարվում:

Մեր ակումբականների բիզնեսներում 20-30 հազար աշխատակիցներ կան, մեր ազդեցությունն ավելի մեծ է և այդ բիզնեսներն իրենց խնդիրներն ավելի լավ են լուծում, արդյունավետ են աշխատում: Այդ ամենն ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Հետխորհրդային տարածքում մեր ակումբն ամենամեծերից է, կան նման ակումբներ, մենք համագործակցում ենք իրենց հետ: Ռուսական, ուկրաինական մեծ բիզնես ակումբներ կան, որոնց հետ մշտական կապի մեջ ենք:

«Ակումբական յուրաքանչյուր գործարար ունի իրեն կցված մենեջեր, որի միջոցով ակումբի շրջանակներում կարող է գտնել գործընկեր: Մենք ունենք ընդհանուր չատեր, որոնց միջոցով կարողանում ենք պարբերաբար իրար հետ կապ հաստատել շփվել: Ժամանակ առ ժամանակ ZOOM-եր ենք անում մասնաճյուղերի միջև, օրինակ պլանավորված են Թբիլիսի-Վանաձոր  և Լոս Անջելես-Համբուգ ZOOM-երը: Այսպիսի միջոցառում մենք տարին մեկ անգամ ենք անում, որ ամբողջ շխարհից հայ գործարարները հավաքվեն Հայաստանում: Նախորդ տարի 4 մասնաճյուղով արեցինք ֆորումն, այս տարի՝ 10, հուսով եմ, որ հաջորդ տարի 25-30 մասնաճյուղով կանենք, որը գլոբալ տնեսական իրադարձություն է Հայաստանի համար»,-հայտնեց Վահրամ Միրաքյան:


«Կոկո-կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանն ասաց, որ ինքը երկու տարի է ինչ «Մանթաշյանց» գործարարների միության անդամ է:

«Տեսնում եմ, թե ինչպես է միությունը գնալով մեծանում, հզորանում: Այն իրոք դարձել է հարթակ, որտեղ շփվում, հանդիպում են մատակարարները և ընկերությունները, հաճախորդները, կարողանում են նոր համատեղ բիզնես պրոյեկտներ ստեղծել, ես նման մեկին ականատես եմ եղել:
Որպես ընկերության տնօրեն, այս հարթակում հանդիպել եմ շատ մատակարարների, գտել նորերին, հանդիպել եմ մեր ընկերության հաճախորդներին և նույնիսկ լսել կարիքների մասին, որնցից մինչ այդ տեղյակ չէի»,-տեղեկացրեց Արթուր Սահակյանը:

Հակոբ Խուդիկյանը Լոս Անջելեսից է, որի ընկերությունը  լոգիստիկ ոլորտում է գործում:


««Մանթաշյանց» ակումբում հանդուպում ենք տարբեր գործարարների հետ, տեսնում ենք, որ աշխարհում բոլոր բիզնեսների խոչընդոտները նույնն են և կարողանում ենք միասին հաղթահարել դրանք: Հայկական ընկերություններից էլ մենք սովորելու բան ունեք և «Մանթաշյանց»  հարթակում փորձի փոխանակում է տեղի ունենում: Ակումբում հադիպում են և բիզնես ոլորտները իրարից սովորելով զարգացնում են կամ նոր ոլորտների մեջ են մտնում: Մենք Հայաստանում էլ ունենք գրասենյակներ, որոնք իրականացնում են տրանսպորտի հսկողությունը: ՏՏ ոլորտի գործունեությունն էլ Հայաստանից ենք անում և արդեն ունենք 20-ից ավել աշխատող: Ես ակումբի անդամներից սովորել եմ տեղի օրենսդրությունը, այլ բիզնեսներ սկսելու հեռանկարը: Շատ ստարտափներում եմ ներդրումներ արել: Հիմա հյուրանոցայի, ռեստորանային բիզնեսան է զարգանում և հետաքրքրվում եմ, թե ինչպես կարող եմ դրանց մասնակցել և ներդրումներ անել»,-հայտնեց Հակոբ Խուդիկյանը:

«Էլիքս գրուպ» ընկերության համահիմնադիր Կարեն Թովմասյանն էլ ասաց, որ ֆորումն ավելի մեծ մասշտաբների շփման հնարավորություն է տալիս:


«Դուրս ենք գալիս ավելի մեծ հնարավորություններով  մարդկանց վրա: Սփյուռքահայ գործարարները տեսնում են, որ մեր երկրում գործարարը ստեղծում է և այն իր մոտ լավ է ստացվում, ի տարբերություն հին շատ կարծրատիպերի: Այստեղ հիմնականում շփումն է, կապերի հաստատումը, մեկը մյուսին օգտակար լինելը, ինչը յուրաքնաչուր գործարարի ճանապարհի սկիզբն է:

Ամբսղջ աշխարհում Հայաստանն առողջապահական բնագավառում գրավիչ երկիր է համարվում բժշկական տուրիզմի հարցում՝ գին-որակ համադրությամբ: Տարածաշրջանում բժշկական տուրիզմով լիդեր է համարվում Թուրքիան, բայց Հայաստանն էլ մեծ ներուժ ունի գին-որակով առաջատար դիրքեր գրավելու»,-հավելեց Կարեն Թովմասյանն:

«Մանթաշյանց» ակումբի անդամ Անդրե Շահբազյանը Թեհրանից է, ալյումինի դետալներ է ատադրում ու մատակարարում Հայաստանում տեղադրվող արևային պանելների կարկասների համար:


Իրանահայ գործարարն իր խոսքում ասաց. «Հույս ունեմ, որ հետագայում Իրանից ավելի շատ գործարարներ կմասնակցեն Միության միջոցառումներին: Ներկայումս կան Հայաստան-Իրան առևտրով զբաղվողներ, որոնք ուսումնասիրում են շուկան և եթե այն գրավիչ լինի,  ապա կցանկանան իրենց երկրորդ արտադրությունը Հայաստանում լինի: «Մանթաշյանց»-ի  ստեղծած հարթակում հույս ունենք, որ ավելի մեծ կապեր կստեղծվեն մյուս իրանցի գործարարների համար, որպեսզի նաև նրանք կարողանան ակումբի միջոցով շփվել առևտրով և բիզնեսով զբաղվող տեղի անդամենրի հետ: Մենք ուժեղ ենք, երբ կարողանում ենք իրար հետ աշխատել, իրարից սովորել և իրար զարգացնել: «Մանթաշյանց»-ը մեծ հնարավորություն է տվել ծանոթանալ հայ գործարարների հետ՝ նրանց հետ շփվելու և արտադրություն զարգացնելու համար: Ակումբի անդամների հետ ստացվում է համագործակցությունը»:

Արտակ Գևորգյանը «Մանթաշյանց»-ի Գյումրու  մասնաճյուղի ղեկավար է, ներկայացնում է  «Պրեմիում գազ» և «Լինկ» ընկերությունները: Նրա խոսքով՝ Մարզային ցանկացած բիզնես ունենալու է երևանյան իր անալոգը և «Մանթաշյանց»-ի միջոցով կարողանալու են  համեմատվել, նոր շուկաներ դուրս գալ, կրթական ծրագրեր իրականացնել:

«Ակումբում կրթությունը և շփումն է՝ բիզնեսի ուսումանսիրությունների միջոցով: «Մանթաշյանց» ակումբում այդ ամենը քննարկվում է, նախագծվում նոր պորյեկտներ»,-հայտնեց Գևորգյանը:

Placeholder
«Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ին մասնակցում է 350 գոծարար Սփյուռքից և Հայաստանից