ՊԵԿ.  Առաջին կիսամյակում ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Տնտեսություն
18:10 04/07/2023
Հայաստան

ՊԵԿ. Առաջին կիսամյակում ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով, իսկ  2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353.7 մլրդ դրամով կամ 47.1%-ով։

Ակս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ու մանրամասնում, որ ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները:

2022 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովվել է 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝  750.2 մլրդ դրամ:

Placeholder
ՊԵԿ. Առաջին կիսամյակում ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր