Կոլիզեյի պատին փորագրած զբոսաշրջիկը խոստովանել է, որ չի իմացել հուշարձանի հնության մասին
Աշխարհում
16:55 05/07/2023
Աշխարհ

Կոլիզեյի պատին փորագրած զբոսաշրջիկը խոստովանել է, որ չի իմացել հուշարձանի հնության մասին

Բրիտանացի զբոսաշրջիկը, ով Հռոմի Կոլիզեյի պատին փորագրել է իր և ընկերուհու անունը, ապաշխարող  նամակ է գրել Հռոմի դատախազությանը և քաղաքապետարանին՝ ասելով, որ միայն դեպքից հետո է իմացել այդ ճարտարապետական հուշարձանի հնության մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Խորին ամոթով խոստովանում եմ, որ հուշարձանի հնության մասին իմացա միայն այն բանից հետո, ինչ, ցավոք, տեղի ունեցավ», - մեջբերում է նրա նամակը «il Messaggero» թերթը։

Հունիսի վերջին Reddit զվարճանքի հանրահայտ պորտալում հայտնվել է մի տեսանյութ, որում րևում էր, թե ինչպես է մի երիտասարդ, օգտագործելով բանալիների փունջը  «փորագրում» «Ivan + Hayley 23» գրությունը անտիկ Ֆլավիական ամֆիթատրոնի պատին։

Պարզվել է, որ երիտասադրը բուլղարացի ծագումով Մեծ Բրիտանիայի բնակիչ Իվան Դանիլովն է ։ Իտալական օրենսդրության համաձայն՝  նրան սպառնում է 2,5 հազարից մինչեւ 15 հազար եվրո տուգանք, առավելագույն պատիժ կարող է լինել երկուսից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկումը:
 

Placeholder
Կոլիզեյի պատին փորագրած զբոսաշրջիկը խոստովանել է, որ չի իմացել հուշարձանի հնության մասին