Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականները պատրաստվում են Կոսովոյի մրցումներին
Սպորտ
19:35 06/07/2023
Հայաստան

Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականները պատրաստվում են Կոսովոյի մրցումներին

Մայրաքաղաքի Օլիմպավանում  ուսումնմարզական հավաք են անցկացնում  Հայաստանի բասկետբոլի տղաների և աղջիկների  պատանեկան հավաքականները: Նրանք նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Մինչև 16 տարեկան  տղաների հավաքականը  С դիվիզիոնի B ենթախմբում  կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի  թիմերի հետ:

Հանդիպումները կկայանան հուլիսի 19-27-ը՝  Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Նույն տարիքային խմբի աղջիկների հավաքականը A ենթախմբում, հուլիսի 18 -23 -ը Անդորրայում  կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի պատվիրակների հետ:

Մինչև 18 տարեկան մեր մարզուհիները C դիվիզիոնի B ենթախմբում կհանդիպեն Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Խաղերը տեղի կունենան օգոստոսի 1- 6-ը՝ Ալբանիայի Դուրես քաղաքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականները պատրաստվում են Կոսովոյի մրցումներին