ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է առգրավել Իրանից Եմեն առաքված զենքի մեծ խմբաքանակը
Քաղաքական
17:52 07/07/2023
Տարածաշրջան

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է առգրավել Իրանից Եմեն առաքված զենքի մեծ խմբաքանակը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է առգրավել զենքի մեծ խմբաքանակը, այդ թվում՝ գնդացիրներ, հակատանկային միջոցներ և զինամթերք, որոնք Իրանը, իբր, առաքել է Եմենի հութիներին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Արդարադատության նախարարությունն այսօր հայտարարեց, որ հայց է ներկայացրել՝ պահանջելով առգրավել ավելի քան 9000 ինքնաձիգ, 284 գնդացիր, 194 հակատանկային հրթիռային կայանք և ավելի քան 70 հակատանկային կառավարվող հրթիռներ, ավելի քան 700.000 փամփուշտներ, որոնք ԱՄՆ ռազմածովային ուժերը բռնագրավվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) կողմից Եմենում զինյալներին առաքելու փորձի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ կալանված զենքերն արտադրվել են Իրանում, Չինաստանում և Ռուսաստանում։

«Իրանի կառավարությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով շարունակում է փորձել մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարել գրոհայիններին՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները և միջազգային իրավունքը», -ասել է ներքին անվտանգության հարցերով գլխավոր դատախազի օգնական Մեթ Օլսենը:

Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ զենքերը առգրավվել են 2021 և 2023 թվականներին ԱՄՆ-ի կողմից իրականացված չորս գործողությունների ընթացքում։ Այս տարվա մարտին գործակալությունը հայտարարեց իր մտադրության մասին՝ առգարվել ավելի քան 1 միլիոն հատ զինամթերքը, որը Իրանը, իբր, առաքել է հութիներին 2022 թվականին։
 

Placeholder
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է առգրավել Իրանից Եմեն առաքված զենքի մեծ խմբաքանակը