Սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%
Տնտեսություն
16:23 07/07/2023
Հայաստան

Սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. Հունիսը 2022թ. հունիսի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2023թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.0% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.7-1.2%-ով (համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Վանաձոր և Իջևան քաղաքներում): Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.4%-ով:
 

Placeholder
Սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%