Թբիլիսիում փառատոնի ժամանակ ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան
Մշակույթ
17:35 08/07/2023
Տարածաշրջան

Թբիլիսիում փառատոնի ժամանակ ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան

ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան Թբիլիսիի Լիսի լճում, որտեղ պետք է անցկացվեր Հպարտության շաբաթ փառատոնը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որմիջադեպի կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները։

«Tbilisi Pride» հասարակական կազմակերպությունը, որը փառատոնի կազմակերպիչն է, սոցցանցերում գրել է, որ իրենք ստիպված են եղել լքել տարածքը։

«Իրավապահներին չի հաջողվել պաշտպանել տարածքը, տեղի է ունեցել տարհանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով՝ «Tbilisi Pride» -ի հակառակորդները ոչնչացրել են փառատոնի համար նախատեսված ամրացված բեմը և բեմական տեխնիկան, ինչպես նաև այրել են տեխնիկայի մի մասը։ Այն բանից հետո, երբ մի խումբ հակառակորդներ ներխուժեցին Լիսի լճի տարածք՝ ճեղքելով ոստիկանական շղթան, փորձել են հանդիպել ԼԳԲՏ մասնակիցների հետ, սակայն կազմակերպության անդամներն այլևս այնտեղ չէին։
 

Placeholder
Թբիլիսիում փառատոնի ժամանակ ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան