Մասկը վիրավորել է Ցուկերբերգին և սպառնացել հաշվեհարդար տեսնել
Տնտեսություն
10:03 08/07/2023
Աշխարհ

Մասկը վիրավորել է Ցուկերբերգին և սպառնացել հաշվեհարդար տեսնել

Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը սոցցանցի իր էջում մեղադրել է Meta  կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին գրագողության մեջ և հայտնել, որ հակամարտությունը դարձել է անձնական։

Ավելի վաղ Semafor պորտալը հրապարակել էր Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը, որում նա հայտնում է Մետային  դատի տալու անհրաժեշտության մասին՝ Twitter-ի առևտրային գաղտնիքները Threads նոր սոցիալական ցանցի աշխատանքում օգտագործելու կասկածների պատճառով։

«Ես 44 միլիարդ դոլար եմ ծախսել այս հավելվածի վրա, և այժմ «օձը» պարզապես որոշել է պատճենել: Հիմա արդեն այն անձնական է»,-պատասխանել է Մասկը:

Twitter-ի սեփականատերը հավելել է, որ Ցուկերբերգի մարտահրավերը մենամարտին դեռ մնում է։

«Կհանդիպենք վանդակում»,- եզրափակել է Մասկը։

Հուլիսի 6-ին Meta-ն գործարկեց Threads-ը՝ տեքստային հաղորդագրությունների նոր ծառայություն, որը նախատեսված է Twitter-ում: Մարկ Ցուկերբերգը սոցցանցի գործարկումից 20 ժամ չանցած հայտարարեց, որ դրանում գրանցումների թիվը հասել է 30 միլիոնի։
 

Placeholder
Մասկը վիրավորել է Ցուկերբերգին և սպառնացել հաշվեհարդար տեսնել