Մոլդովայում ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն
Իրավունք
09:11 08/07/2023
Տարածաշրջան

Մոլդովայում ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն

Մոլդովայի սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանին ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը Ինտերպոլի կողմից հետախուզվում է կիբերհարձակումներ կատարելու կասկածանքով։

«Ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող համակարգչային հարձակումների մեջ մասնագիտացած կազմակերպված հանցավոր խմբի անդամը ձերբակալվել է Օտաչ քաղաքի պետական սահմանի անցակետում, ձերբակալման օրդեր է տրվել 36-ամյա քաղաքացու նկատմամբ նրան արտահանձնելու նպատակով, տղամարդը՝ Ադրբեջանի քաղաքացի է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է սահմանային ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Սահմանին ձերբակալվածը ցույց է տվել ուկրաինական անձնագիր, սակայն լրացուցիչ ստուգմամբ սահմանապահները պարզել են, որ նա իրականում Ադրբեջանի քաղաքացի է և գտնվում է Ինտերպոլի տվյալների բազայում միջազգային հետախուզման մեջ։ Կասկածյալը տեղավորվել է Էդինեթ քաղաքի քննչական մեկուսարանում, որից հետո նրան կտեղափոխեն Քիշնև՝ հետաքննության համար և կուղարկեն տուն։

Placeholder
Մոլդովայում ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն