Հակամարտության սկզբից Ուկրաինայում դավաճանության մեղադրանքով ավելի քան 1300 գործ է հարուցվել
Իրավունք
11:20 08/07/2023
Աշխարհ

Հակամարտության սկզբից Ուկրաինայում դավաճանության մեղադրանքով ավելի քան 1300 գործ է հարուցվել

Ուկրաինական հակամարտության 500 օրվա ընթացքում ավելի քան 1600 քրեական գործ է հարուցվել ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյում (SBI):

Գերատեսչության Telegram ալիքում հրապարակված տվյալների համաձայն՝ 1315 գործ հարուցվել է դավաճանության, 286-ը՝ կոլաբորացիոնիզմի, 23-ը՝ Ռուսաստանի հետ «մեղսակցության» մեղադրանքով։

Ինչպես նշել են Հետաքննությունների պետական բյուրոյում, արդեն մեղադրանք է առաջադրվել 797 անձի, 436 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ևս 1052 հոգի ստուգվում է պետական դավաճանության և համագործակցության մեջ ներգրավված լինելու համար։ 476 գործով մեղադրական եզրակացություններն արդեն ուղարկվել են դատարան։ Բաց գործերի ամենամեծ թիվը, ըստ SBI-ն, վերաբերում է Դոնցկի, Լունասկի, Զապորոժեի և Խերսոնի շրջանների բնակիչներին:

Placeholder
Հակամարտության սկզբից Ուկրաինայում դավաճանության մեղադրանքով ավելի քան 1300 գործ է հարուցվել