Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության
Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նստաշրջանի մասնակիցները Թբիլիսիում կայացած նիստում բանաձև են ընդունել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացած վերջին լիագումար նիստում միաձայն ընդունվել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին վրացական պատվիրակության պատրաստած բանաձևը»,-ասվում է զեկույցում։
Բացի այդ, մտահոգություն է արտահայտվել Աբխազիայում և Հարավային Օսիայում «փշալարերի և այլ արհեստական պատնեշների» ստեղծման կապակցությամբ։ Փաստաթղթում արտացոլված է նաև Ռուսաստանի Դաշնությանը ուղղված կոչը՝ չեղարկել իրենց անկախության ճանաչումը։
Թբիլիսիում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 48-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Վրաստանին կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին։ Նախկինում Վրաստանը վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է դիտորդի կարգավիճակով։