Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
Քաղաքական
17:23 10/07/2023
Աշխարհ

Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում

Գերմանական Rheinmetall կոնցեռնն առաջիկա երեք ամսում տանկերի և զրահատեխնիկայի արտադրության և վերանորոգման գործարան կբացի Ուկրաինայում: CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմին Փափերգերը, որի խոսքերին  անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Գերմանական խոշորագույն զենք արտադրողը ուկրաինացիներին կսովորեցնի նաև տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրել գործարանում, որը տեղակայված կլինի Ուկրաինայի արևմուտքում:

Փափերգերն ընդգծել է, որ ուկրաինացիները «պետք է իրենք իրենց օգնեն»։ Անհնար է սպասել, որ եվրոպացիները կամ ամերիկացիները օգնեն իրենց առաջիկա 10 կամ 20 տարում, ասել է Rheinmetall-ի ղեկավարը։

Այս տարի ընկերությունից հայտնել են, որ ցանկանում են Ուկրաինայում գործարան գործարկել՝ տարեկան մոտ 400 տանկ հզորությամբ, որտեղ կարտադրվեն Fuchs զրահափոխադրիչներ։

Փափերգերը վստահություն է հայտնել, որ ձեռնարկությունը կկարողանա պաշտպանվել ՌԴ զինված ուժերի հարձակումներից։

Placeholder
Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում