Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ կա 4 տուժած
Տարածաշրջան
20:10 10/07/2023
Տարածաշրջան

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ կա 4 տուժած

Իրանի Բանդար-Աբբաս քաղաքում «Aftab» նավթավերամշակման գործարանում ցիստեռնի բռնկման  հետևանքով չորս մարդ տուժել է։  Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Բանդար-Աբբասի արևմուտքում հրդեհվել է «Aftab» նավթային ընկերությանը պատկանող կուպրով (խեժի և նավթային խեժի թորման մնացորդներ) ցիստեռնը, չորս մարդ տուժել է»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 14:00-ին։ Դեպքի վայրում են շտապօգնության խմբերը։

Արդյո՞ք հրդեհն ազդել է նավթավերամշակման գործարանի աշխատանքի վրա, դեռ չի հաղորդվում։

Placeholder