Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» 0:1 հաշվով պարտվեց «Զրինսկուն»
Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։
armsport.am-ը հայտնում է, որ հանդիպումն ավարտվեց «Զրինսկիի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
76-րդ րոպեին «Ուրարտուի» հարձակվող Յայա Սանոգոն մեն-մենակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դեմ, սակայն սայթաքեց և չկարողացավ դիպուկ հարված կատարել։
83-րդ րոպեին «Ուրարտուն» նորից վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Այս անգամ գնդակին մոտեցավ Օլեգ Պոլյակովը։ Վերջինիս հարվածը բարձր ստացվեց։
89-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Մատեյ Սենիչը։
Հանդիպման վերջին րոպեներին տանտերերը մի քանի վտանգավոր պահ ունեցան, սակայն հաշիվը հավասարեցնել չհաջողվեց։
Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին։