Ֆրանսիական հեռահար հրթիռներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ-ներ
Քաղաքական
17:00 11/07/2023
Աշխարհ

Ֆրանսիական հեռահար հրթիռներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ-ներ

Ֆրանսիան Ուկրաինային արդեն մատակարարել է Scalp հեռահար հրթիռներ: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին։

«Առաջին հրթիռները մատակարարվել են մեր նախագահի հայտարարության հետ միաժամանակ»,- զրուցակցի խոսքերը մեջբերում է գործակալությունը։

Աղբյուրը փոխանցված զինամթերքի քանակն անվանել է «զգալի», դրանք «կինտեգրվեն ոչ արևմտյան ռազմական ինքնաթիռների հետ»։

Փարիզը հրթիռների մատակարարումը չի համարում հակամարտության սրում, ասել է աղբյուրը։

Բացի այդ, ենթադրվում է, որ Կիևը հավաստիացրել է Փարիզին, որ Scalp-ը կօգտագործվի միայն Ուկրաինայի «միջազգային ճանաչված սահմաններում»:

Placeholder
Ֆրանսիական հեռահար հրթիռներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ-ներ