Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը վստահության ամրապնդման շուրջ
Քաղաքական
16:26 12/07/2023
Աշխարհ

Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը վստահության ամրապնդման շուրջ

Թուրքիայի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարները պայմանավորվել են երկխոսություն պահպանել երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցների շուրջ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասված է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Նիկոս Դենդիասի հանդիպման արդյունքներով։

«Հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերություններում դրական մթնոլորտի, երկխոսության բաց ուղիների պահպանման կարևորության մասին: Հաստատվել է պայմանավորվածություն վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ հանդիպումները վերսկսելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 5-ին։

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Դրանք տեղի են ունեցել մամուլի համար փակ դռների հետևում։
 

Placeholder
Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը վստահության ամրապնդման շուրջ