Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին
Քաղաքական
15:47 12/07/2023
Աշխարհ

Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում բացել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի (NAC) առաջին նիստը, որին մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները նստած են կողք կողքի՝ քննարկելու Եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը կարճ բացման խոսքում:

Նա նաև խոստացել է Զելենսկիին «ընդլայնել ռազմական աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային ազատագրել իր հողերը և զսպել ապագա ռուսական ագրեսիան»։ Դրանից հետո խորհրդի նիստը փակվել  է մամուլի համար։
 

Placeholder
Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին