Թուրքիայի Սիվաս քաղաքում տզերի խայթոցից երկու մարդ է մահացել
Աշխարհում
17:36 13/07/2023
Աշխարհ

Թուրքիայի Սիվաս քաղաքում տզերի խայթոցից երկու մարդ է մահացել

Թուրքիայի հյուսիսային Սիվաս նահանգի երկու բնակիչներ մահացել են տզերի խայթոցից՝ ենթադրաբար, Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդից են: Լուրը հայտնում է Anadolu գործակալությունը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Առաջին զոհը Կուրուջաբաթ գյուղի 76-ամյա բնակիչն էր, որին տիզ էր խայթել։ Տղամարդը վերակենդանացման բաժանմունք է ընդունվել տենդի կասկածանքով, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Նաև Մինարեկայա գյուղի 47-ամյա բնակիչն էր հոսպիտալացվել  հիվանդանոց՝ տիզի խայթոցից հետո։ Տղամարդուն նույնպես չի հաջողվել փրկել.

Տիզերի խայթոցի առաջին զոհը մայիսի վերջին նույն Սիվաս նահանգի բնակիչն էր, նշում է գործակալությունը։
 

Placeholder
Թուրքիայի Սիվաս քաղաքում տզերի խայթոցից երկու մարդ է մահացել