Կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն էր տարածել. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
13:20 13/07/2023
Հայաստան

Կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն էր տարածել. Ժաննա Անդրեասյան

«Ես կարծում եմ, որ կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն է տարածել: Ծառայողական մեքենան վարում է միայն վարորդը  և ՝ ծառայողական նպատակեներով»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տարածված լուրին, թե իր ամուսինը վթարի է ենթարկվել նախարարի ծառայողական մեքենան վարելիս:

Նախարարը չանդրադարձավ վթարի մանրամասներին՝ ասելով էր իր ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, բավարար պարզաբանել է լուրը:

Անդրեասյանը կրկնեց, որ իր ծառայողական մեքենայի հետ որևէ դեպք տեղի չի ունեցել:

Անդրեասյանը պարզաբանեց նաև կառավարության որոշումը, որով մի բժշկական քոլեջը փակվեց՝ պատճառաբանելով քիչ ուսանողներ ունենալը և կողքին նույնատիպ մասնավոր քոլեջի առկայությունը:

«Քոլեջների պարագայում շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց և ունենք նման շուրջ 100 հաստատություններ, այնինչ կարող ենք նայել և տեսնել, թե որտեղ ունենք ավելի լավ տարբերակ հաստատությունների վերակազմակերպման համար»,-պատասխանեց նախարարը:

Նրա խոսքով՝ ընդունված որոշումը վերեբերում է հարևանությամբ գործող երկու բժշկական քոլեջի մասին, որից պետական քոլեջը լուծարում են՝ նրա ուսանողներին կից մասնավորում կրթություն ապահովելու երաշխիքով:
 

Placeholder
Կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն էր տարածել. Ժաննա Անդրեասյան