Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ
Տնտեսություն
12:51 13/07/2023
Հայաստան

Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ, որը առաջին կիսամյակի պլանի նկատմամբ ավել է շուրջ 50 մլրդ դրամով»,կառավարության նիստում հայտնեց  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով կառավարության հերթական որոշումը:

Նար խոսքով՝ գերակատարման արդյունքում 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը:

«Սրանից առաջ 10 որոշումով արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7.5 մլրդ դրամով, և որի հիմնական մասը՝ մոտ 6.5 մլրդ դրամը, հատկացվել է ԼՂ-ին»,-հայտնեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կիսամյակի տվյալով 19 %-ով ավելի գումար է հավաքվել 2022 թվականի 1-ին կիսամյակի համեմատ, որը 176 մլրդ դրամ է նշանակում:

Նրա խոսքով 2018 համեմատ հավաքել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 %:

Հայտնելով, որ պետական բյուջէ է մուտքագրվում նաև դատարանի որոշումներով ապօրինի եկամուտ համարվող գումարները՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն հարկատուներին, որոնք առանց իրավապահ մարմինների միջամտության կամավոր վճարում են հարկերը:
 

Placeholder
Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ