«Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»
Սպորտ
21:32 13/07/2023
Աշխարհ

«Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Լուրը հայտնում է armsport.am-ը:

Ամբողջ հանդիպումն անցավ երևանյան ակումբի մեծ առավելությամբ։ Չնայած մի շարք վտանգավոր պահերին, «Փյունիկն» առաջին կեսում չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։

Ամբողջ հանդիպումն անցավ երևանյան ակումբի մեծ առավելությամբ։ Չնայած մի շարք վտանգավոր պահերին, «Փյունիկն» առաջին կեսում չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։

65-րդ րոպեին «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը՝ եզրափակելով Հովհաննես Հարությունյանի փոխանցումը։

Հանդիպման 88-րդ րոպեին Խամես Սանթոսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Placeholder
«Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»