Դատարանն անվավեր է ճանաչել Աշտարակի համայնքի ղեկավարի՝ 8 պոլիկլինիկաների տնօրենների ազատման հրամանները
Առողջություն
22:10 14/07/2023
Հայաստան

Դատարանն անվավեր է ճանաչել Աշտարակի համայնքի ղեկավարի՝ 8 պոլիկլինիկաների տնօրենների ազատման հրամանները

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.

«Փետրվարի 1-ին  Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ:Տնօրենները այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով:

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը բազմաթիվ նամակներ ուղարկեց պատկան մարմիններին՝ ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, ՀՀ Ազգային Ժողով, սակայմ բոլորը ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն, որի արդյունքում Փարպի գյուղում անգամ  տնօրեն նշանակվեց մանկապարտեզի մեթոդիստը: Դիմեցինք ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմին/HLIB.am, որը ոչ իրավաչափ համարեց համայնքապետի որոշումը, սակայն Աշտարակի համայնքապետարանը դա էլ առհամարեց:

Եվ ահա դատարանի որոշմամբ   Անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի ղեկավարի 27.01.2023 թվականի թիվ 51-Ա կարգադրությունը: Հուսով եմ պատկան մարմինները կհարգեն գոնե դատարանի որոշումը, իսկ գերատեսչությունները մի պահ կամաչեն իրենց անտարբեր ու ոչ իրավաչափ վերաբերմունքի համար...

Հ. Գ. Աշխարհը կմեռնի անտարբերությունից»:
 

Placeholder
Դատարանն անվավեր է ճանաչել Աշտարակի համայնքի ղեկավարի՝ 8 պոլիկլինիկաների տնօրենների ազատման հրամանները