Ստամբուլի քաղաքապետը կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման
Իրավունք
18:10 14/07/2023
Տարածաշրջան

Ստամբուլի քաղաքապետը կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման

Ստամբուլի քաղաքապետ, թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըյին վիրավորանք հասցնելու մեջ:

ԺՀԿ-ական քաղաքական գործչի դեմ ներկայացված դատական հայցը կազմվել է հանրային պաշտոնյային հարապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանքի հիմունքներով:

Մեղավոր ճանաչվելու պարագայում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման:

Նշվում է, որ Իմամօղլուն մեղադրյալ է համարվում ևս մի քանի դատական գործով։ 

Placeholder
Ստամբուլի քաղաքապետը կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման