Էկոակտիվիստները խափանել են Լոնդոնում դասական երաժշտության փառատոնի բացումը
Իրավունք
15:40 15/07/2023
Աշխարհ

Էկոակտիվիստները խափանել են Լոնդոնում դասական երաժշտության փառատոնի բացումը

Just Stop Oil-ի ակտիվիստներն ընդհատել են Լոնդոնում BBC Proms երաժշտական փառատոնի բացումը։«Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել են էկոակտիվիստները։

Փառատոնի առաջին երեկոյան բեմ են ներխուժել էկոակտիվիստները: Նրանց խոսքով, համերգի ժամանակ նրանք գործի են դրել կոնֆետի թնդանոթներ և օգտագործել թայֆոն՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի կառավարությունից անհապաղ դադարեցնել բոլոր նոր համագործակցությունները նավթի ու գազի արդյունահանման լիցենզիաների ոլորտում։

Just Stop Oil-ի ակտիվիստները փորձեցին դիմել հանդիսատեսին, նախքան անվտանգության աշխատակիցների կողմից բռնվելը և բեմից դուրս բերվելը: Դրանից հետո համերգը շարունակվեց։

Երկու ցուցարարներ բացել են նարնջագույն դրոշներ, երբ նրանք ներխուժել են թագավորական Ալբերտ Հոլի բեմ:

«Այսօրվա գործողությունը պատասխան էր BBC-ի հիասթափեցնող լուսաբանմանը կլիմայական արտակարգ իրավիճակի մասին, որին մենք բախվում ենք: Վերջին շաբաթների ընթացքում BBC-ին մեղադրում էին «կեղծ հվասակշռությն», ինչպես նաև կառավարության և նավթային ընկերություններին չքննադատելու համար:

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Just Stop Oil-ի ակտիվիստները պատրաստվում են «կաթվածահար անել» Լոնդոնը իրենց երբևէ անցկացված ամենամեծ բողոքի ակցիաներով։

Placeholder
Էկոակտիվիստները խափանել են Լոնդոնում դասական երաժշտության փառատոնի բացումը