Լիբանանի խորհրդարանի պատգամավո է վիրավորվել, երբ իսրայելցի զինվորականները ցրել են սահմանին կազմակերպված ցույցը
Քաղաքական
18:39 15/07/2023
Աշխարհ

Լիբանանի խորհրդարանի պատգամավո է վիրավորվել, երբ իսրայելցի զինվորականները ցրել են սահմանին կազմակերպված ցույցը

Շաբաթ օրը իսրայելցի զինվորները արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ են կիրառել՝ ցրելու լիբանանցի ակտիվիստներին, որոնք հավաքվել էին Զիբդինի սահմանային շրջանում հանրահավաքի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է «Ամալ» շիական շարժման աղբյուրը։

«Արդյունքում պատգամավոր Քասեմ Հաշեմը ոտքից թեթև վիրավորվել է իսրայելցի զինվորականի կողմից նոտած նռնակի ռետինե բեկորից»,-ասել է աղբյուրը։ Ինքը՝ վիրավորված պատգամավորը, լրագրողներին ասել է, որ լիբանանյան հանրության գործողությունները՝որոնց պահանջն է դադարեցնել իսրայե Ղաջար գյուղի և Շեբաա գյուղացիական տնտեսությունների իսրայելական օկուպացումը, շարունակվելու է։
«Իսրայելական զինվորականների գործողությունները մեզ չեն կանգնեցնի,- ասել է նա և շարունակել. «Այս հողը պատկանում է Լիբանանին, և Իսրայելը պետք է վերադարձնի այն»:

Հարավային Լիբանանում լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ շիա Ամալ և Հեզբոլլահ կազմակերպությունների կողմնակիցները հուլիսի սկզբին վրաններ տեղադրեցին Ղաջար գյուղի և Շեբաա գյուղի մոտ, որոնք մնացել են իսրայելական զորքերի վերահսկողության տակ 2000 թվականին հարավային Լիբանանից տարհանումից հետո:

Հուլիսի 12-ին իսրայելական զինվորականները կանգնեցրել են «Հըզբոլլահի» անդամների գործողությունները, որոնք փորձում էին ապամոնտաժել տեսախցիկները Էլ -Բուստան գյուղի մոտ: Երեք մարդ վիրավորվել էր:

Placeholder
Լիբանանի խորհրդարանի պատգամավո է վիրավորվել, երբ իսրայելցի զինվորականները ցրել են սահմանին կազմակերպված ցույցը