«Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
Օրվա մամուլ
09:09 15/07/2023
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, իսկ սովն արդեն մարդկային կյանքեր է խլում, մինչդեռ ՀՀ իշխանությունները մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, ստեղծված իրավիճակը մեղմելու ուղիներ փնտրելու փոխարեն զբաղված են սեփական բարեկեցությամբ և իշխանության ամրապնդմամբ։

Տեղեկացանք, որ երեկ խորհրդարանական արձակուրդների առիթով ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողներին դրույքի 80 տոկոսի չափով պարգևավճարներ է տրամադրել։ Իսկ օրենսդիրները պաշտոնական արձակուրդից առաջ արդեն ակտիվ շրջագայությունների մեջ են, որի անունը դրել են գործուղումներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել