Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
Քաղաքական
20:24 15/07/2023
Աշխարհ

Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցություններ գնահատել է  ազնիվ ու առարկայական։

«Մտքերի փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և էական: Տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը»,-․ ասել է Շառլ Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո։

Նա նշել է, որ հանդիպմանն  ընդգծել է Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը. «Ես նաև նշել եմ  Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամի ուղղությամբ  մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար․ երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ 

«Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա վերջին երկու ամիսների ընթացքում կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։

Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել։  Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումները մոտենում են, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են»,-նշել է Միշելը:

Միշելը  հայտարարել է, որ  նպատակ ունի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին ևս մեկ հանդիպման հրավիրել Բրյուսելում, բայց ամառվանից հետո: Բացի այդ` ևս մեկ հանդիպում նախատեսում է Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ` Եվրոպական քաղաքական հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում:
 

Placeholder
Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել