Ռումինական ծերանոցներից ավելի քան 200 մարդ ստուգումներից հետո հայտնվել են հիվանդանոցներում
Աշխարհում
13:45 15/07/2023
Աշխարհ

Ռումինական ծերանոցներից ավելի քան 200 մարդ ստուգումներից հետո հայտնվել են հիվանդանոցներում

Ռումինիայի ծերանոցներից ավելի քան 200 տարեցներ հայտնվել են հիվանդանոցներում հաստատություններում անցկացված ստուգումներից հետո:«ՌԻԱ նովոստի»,-ն գրում է, որ յդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը ։

«Կոնստանտա, Դոլջ, Գորջ, Մարամուրես, Նեամտ, Սատու Մարե, Տելեորման, Տիմիս, Տուլչա և Վրանչա շրջաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կենտրոններից տեղափոխված 216 մարդկանցից 76-ը շտապ հոսպիտալացման կարիք ուներ, իսկ մնացածը՝ հոսպիտալացման, հետազոտման և բժշկական դիտարկման շրջանային հիվանդանոցների մասնագիտացված բաժանմունքներում:

Նախարարությունը հղում է անում մարզային առողջապահության վարչությունների տրամադրած տվյալներին։ Առողջապահության նախարարությունը մտադիր է մշտական բժշկական օգնություն ցուցաբերել «սարսափ կացարաններից» բոլոր տուժածներին։

Placeholder
Ռումինական ծերանոցներից ավելի քան 200 մարդ ստուգումներից հետո հայտնվել են հիվանդանոցներում