Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան  աղջիկների հավաքականն Անդորրայում է
Սպորտ
19:27 17/07/2023
Հայաստան

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականն Անդորրայում է

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան  աղջիկների հավաքականը մեկնել  է Անդորրա: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«ՀՀ վաստակավոր մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ մեր մարզուհիները հուլիսի 18-23-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Մերոնց մրցակիցներն են  Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ներկայացուցիչները:

Մեկօրյա ընդմիջումով խաղահրապարակ կելնեն նույն տարիքի տղաների հավաքականները: Նրանք  հուլիսի 19-27-ը Կոսովոյում կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի մրցամարտերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Զորիկ Իսաջանիի ղեկավարությամբ մեր բասկետբոլիստները  կմրցեն Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: 

Placeholder
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականն Անդորրայում է