Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո բորսայում ցորենը կտրուկ թանկացավ
Տնտեսություն
15:59 17/07/2023
Աշխարհ

Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո բորսայում ցորենը կտրուկ թանկացավ

Ցորենի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով ժամը 12:06-ի դրությամբ աճել են մինչև 6,89 դոլար մեկ բուշելի դիմաց, ինչը 4,24 %-ով ավելի է:«ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ նման թվեր են ցույց տալիս Չիկագոյի ապրանքային բորսայի տվյալները:

Ցուցանիշները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց Մոսկվայի որոշման մասին։

«Հացահատիկի գործարքն ավարտվում է հուլիսի 17-ին, Ռուսաստանն անմիջապես կվերադառնա դրա իրականացմանը, հենց որ կատարվի նրա ռուսական մասի պահանջները»,-ասել է Պեսկովը։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Ռուսաստանը երկուշաբթի օրը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին հացահատիկի գործարքի երկարաձգման առարկության մասին։

Placeholder
Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո բորսայում ցորենը կտրուկ թանկացավ