Մերձդնեստրի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Խորժանին սպանել են
Քաղաքական
15:09 17/07/2023
Աշխարհ

Մերձդնեստրի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Խորժանին սպանել են

Մերձդնեստրի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հանրապետության կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Խորժանի դաժան սպանությԱՆ փաստով: «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովյան հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնի Telegram ալիքը։

Ավելի վաղ ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը հայտնել էր, որ սպանվել է Մերձդնեստրի կոմունիստական կուսակցության առաջնորդ Խորժանը։

«Երկուշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Խորժան Օլեգ Օլեգովիչի դին՝ բռնի մահվան նշաններով, հայտնաբերվել է բնակության վայրում՝ Սուկլեա գյուղի առանձնատանը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ից էլ նշել են, որ «դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը։

«Օլեգ Խորժանի դին կինը հայտնաբերել է սենյակներից մեկում՝ բաց սեյֆի կողքին, չհրկիզվող պահարանը դատարկ է»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Խորժանը հուլիսի 9-ին Մոլդովայի ոչ խորհրդարանական ընդդիմադիր «Քաղաքացիական կոնգրես» կուսակցության հետ ստորագրել է հռչակագիր Դնեստրի երկու ափերի բնակիչների իրավունքների և ազատությունների համար համերաշխության պայքարի մասին։

Placeholder
Մերձդնեստրի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Խորժանին սպանել են