Հայտնի են դարձել Քիմ Քարդաշյանի և Թոմ Բրեյդիի հարաբերությունների մանրամասները
Մշակույթ
16:41 17/07/2023
Աշխարհ

Հայտնի են դարձել Քիմ Քարդաշյանի և Թոմ Բրեյդիի հարաբերությունների մանրամասները

Միլիարդատեր Մայքլ Ռուբինը բացահայտել է, թե իրականում ինչ է կատարվում գործարար և ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ենթադրյալ նոր ընկերոջ՝ ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեյդիի միջև։ Ռուբինի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Fanatics-ի գործադիր տնօրեն Մայքլ Ռուբինը Entertainment Tonight-ին տված հարցազրույցում խոսել է պոտենցիալ զույգի մասին։

«Անկեղծ ասած, նրանք պարզապես ընկերներ են։ Սրանք պարզապես խելահեղ լուրեր են, որոնք տարածվում են»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է գործարարը Քիմ Քարդաշյանի և Թոմ Բրեդիի սիրավեպի մասին լուրերը։

Ռուբինի խոսքով՝ ինքը շատ ժամանակ է անցկացրել Թոմ Բրեդիի հետ Անկախության օրվա երեկույթին։

«Երեկոյի մեծ մասը Թոմն ինձ հետ էր, և մենք զվարճացանք, իսկ Թոմն այնքան էլ հաճախ դուրս չի գալիս փողոց: Կարծում եմ՝ երկուսն էլ ծիծաղում են այս խոսակցությունների վրա»,- ասաց նա:

Քարդաշյանի և Բրեյդիի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են տաբլոիդներում այն բանից հետո, երբ զույգը միասին մասնակցել է Մայքլ Ռուբինի «սպիտակ երեկույթին»՝ ի պատիվ ԱՄՆ Անկախության օրվա։

Placeholder
Հայտնի են դարձել Քիմ Քարդաշյանի և Թոմ Բրեյդիի հարաբերությունների մանրամասները