Գնալով ավելանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել․  ԱՀ գյուղատնտեսության նախարար
Տնտեսություն
19:31 18/07/2023
Հայաստան

Գնալով ավելանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել․ ԱՀ գյուղատնտեսության նախարար

219 օր Արցախը պաշարված է։Այսօր գյուղացին ստանձնել է պարտավորություն՝ կերակրել պաշարված Արցախի ժողովրդին։ Իսկ թե որքանով է ԱՀ կառավարությունը կանգնում գյուղացու կողքին, հարցին պատասխանել է  ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։

«Ամեն ինչ անում ենք, որ կանգնենք գյուղացու կողքին,սակայն այդ աշխատանքը գնալով բարդանում է, ծանրանում։ Հունիսի 15-ից հետո սկսել են որոշել, թե որ ուղղությունն է առաջնահերթ։ Հացի խնդիրը պարտադիր պետք է լուծվի, եթե ցորենը չհավաքենք,կունենանք հացի խնդիր։ հետևաբար՝ առաջնահերթության շարքում է»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ առանց բանջարեղենի նույնպես հնարավոր չէ և արդեն բավականաչափ կուտակված բանջարեղեն կա, որը պետք է հասցնել սպառողին։

«Կա նաև վառելիքի խորացող խնդիր։ Կարող ենք փաստել, որ մեր ունեցած վառելիքի ռեզերվով  փորձել ենք մասնակի իրականացնել խոտի մթերման աշխատանքներ, բանջարեղենի մշակման, այսինքն՝ փորձել ենք պարենն ապահովել։ Սակայն այգեգործությունն օրինակ մեր ուշադրությունից դուրս է մնացել, չենք կարողացել կանգնել ֆերմերների կողքին։ Գնալով ավելանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել»,- ասաց  ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Placeholder
Գնալով ավելանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել․ ԱՀ գյուղատնտեսության նախարար