Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը կկարողանա չեղարկել բարեկամ երկրներ որոշ արտահանումների մաքսատուրքերը
Տնտեսական զարգացման նախարարությունը փոփոխություններ է մշակել, որոնք թույլ են տալիս ժամանակավորապես նվազեցնել Ռուսաստանի համար բարեկամ երկրներ ապրանքների արտահանման մաքսատուրքը՝ մինչև զրոյական։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով փաստաթղթին։
Ենթադրվում է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կկարողանան քվոտաներ սահմանել երկրի մի շարք շրջաններից արտադրանքի արտոնյալ արտահանման համար։
Փաստաթղթից երևում է, որ նախարարությունը մշակել է «Մաքսային սակագների մասին» օրենքում փոփոխության նախագիծ։ Հուլիսի 17-ին փաստաթուղթը քննարկվել է օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովում։
Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից և կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։ Հետագայում այս նախագիծը պետք է հաստատվի Նախարարների կաբինետի նիստում։ Այնուհետև Պետդումա պետք է ներկայացվի Ռուսաստանին բարեկամ երկրներ արտահանումը մեղմելու առաջարկ։