Սերբիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրում է Կոսովոյին զինելու մեջ
Քաղաքական
16:08 18/07/2023
Աշխարհ

Սերբիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրում է Կոսովոյին զինելու մեջ

Թուրքիայի իշխանությունները անընդունելիորեն ակտիվորեն զինում են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Սերբիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար (համապատասխանում է փոխնախարարի պաշտոնին) Նեմանյա Ստարովիչը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հունիսին ասել էր, որ Սերբիայի իշխանությունները հրաժարվել են գնել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Թուրքիայից այն բանից հետո, երբ թուրքերը անօդաչու սարքեր են մատակարարել Պրիշտինայում գտնվող Կոսովոյի անվտանգության ուժերին (KSF):

«Խոսքը ոչ միայն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի, այլև շատ լուրջ համալիր OMTAS հակատանկային համակարգերի, ականանետերի, նռնականետերի մասին է: Սա մեծացնում է ռիսկերն ու սպառնալիքները, առաջին հերթին Կոսովոյում և Մետոխիայում բնակվող սերբ բնակչության, նաև Սերբիայի հանրապետության համար ընդհանրապես»,-ասել է ՊՆ պետքարտուղարը Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության եթերում։ Նրա խոսքով, խուճապի պատճառներ չկան, սակայն դա միջազգային իրավունքի խախտում է, ինչին «Բելգրադն ունի համարժեք պատասխաններ»։

Placeholder
Սերբիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրում է Կոսովոյին զինելու մեջ