Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վորոնեժի շրջանում գնդակահարվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մարտիկները՝ հունիսի 24-ի զինված ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Պորտալի տվյալներով՝ քննիչներին հաջողվել է բացահայտել երկու տղամարդու վրա կրակելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Հուլիսի 17-ին իրավապահները բերման են ենթարկել 25-ամյա ղրղզստանցի Յարոսլավ Շեխովցովին։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ ինքը նույնպես «Վագներ» ի մարտիկ է եղել և խոստովանել է, որ տղամարդիկ սպանվել են հունիսի 24-ին՝ ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։
Մոտ ժամանակներս Շեխովցովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու։ Մահացածների ինքնությունը դեռ պարզված չէ։