Մտահոգիչ վիճակագրություն. բուհերում 350 անվճար և 8764  վճարովի տեղ թափուր է մնացել
Օրվա թեմա
10:25 19/07/2023
Հայաստան

Մտահոգիչ վիճակագրություն. բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը գրում է. 

«ԲՈւՀ երում 350 անվճար տեղ թափուր ա մնացել։ Դա նշանակում ա, որ դրական միավոր ստացած  դիմորդների թիվը պակաս ա եղել անվճար հատկացված տեղերի քանակից։  Դե նորմալ ա։ Մարդիկ տեսնում են, որ կարելի ա թափուր գլխով ու առանց դիպլոմ զբաղեցնել պետական բարձր պաշտոններ, էլ ինչի՞ սովորեն։

Հ.Գ. Իմ մոտ ֆիզիկա  պարապող երեխեքից 9 հոգի անվճար հիմունքներով ընդունվել են Հայաստանի ու դրսի ԲՈւՀ-եր»։

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը նույնպես անդրադարձել է թափուր մնացած տեղերին՝ գրելով

«Մտահոգիչ է, որ ընդունելության քննությունների արդյունքում  350 անվճար և 8764  վճարովի տեղ թափուր է մնացել։ Այս փաստը նշանակում է, որ կրթության ոլորտում պետք է իրականացնել  արմատական և համարձակ բարփոխումներ՝ հատկապես դպրոցներում։

2023/2024 ուստարվա  համար բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:

Placeholder
Մտահոգիչ վիճակագրություն. բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել